Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հաղթանակներ բացահայտ առավելությամբ

Հաղթանակներ բացահայտ առավելությամբ
03.12.2013 | 12:23

ՈՒկրաինացի Իսմայիլ Սիլախի հետ մենամարտում Սերգեյ Կովալյովը հաջողությամբ պահպանեց WBO վարկածով կիսածանր քաշային կարգում ունեցած չեմպիոնական տիտղոսը` հաղթելով նոկաուտով: Ռուս բռնցքամարտիկը դա արեց արդեն երկրորդ ռաունդում: Մարտը կայացել է կանադական Քվեբեկ քաղաքում: Սա Կովալյովի քսաներեքերորդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում ու քսանմեկերորդ մարտը նոկաուտով: Ասենք, որ ոչ պակաս պանչեր է և Սիլախը, ով նոկաուտով շահած տասնյոթ մարտ ունի քսաներեքից: Անցած հանգստյան օրերին ռինգ է ելել և ոչ անհայտ Դերեկ Չիսորան: Առանց առանձնակի բարդությունների բրիտանացին պահպանել է EBU վարկածում գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը: Մարտն ավարտվել է երրորդ ռաունդում այն բանից հետո, երբ մրցավարն այլևս անիմաստ է համարել չեխ Օնդրե Պալիի բացահայտ ծեծը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ